Ակնկալում ենք՝ տարածաշրջանի մյուս երկրները կաջակցեն «Զանգեզուրի միջանցքի» նախագծին. Ֆիդան

Աննա Կոստանյան 15.03.2024 - 15:28
15.03.2024 - 15:28 դիտում

Տարածաշրջանի երկրների համար իրական հնարավորություն է բացվել Հարավային Կովկասը վերածելու խաղաղության, կայունության և ընդհանուր բարգավաճման գոտու։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը Բաքվում կայացած Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի արտգործնախարարների 9-րդ եռակողմ հանդիպման արդյունքներով մամուլի ասուլիսում, փոխանցում է Anadolu գործակալությունը:

«Հարավային Կովկասում կայուն խաղաղության և կայունության ձեռքբերումն առաջնահերթ նշանակություն ունի ոչ միայն տարածաշրջանի, այլև համաշխարհային անվտանգության և կապի համար: Մենք կարծում ենք, որ 2020 թվականի նոյեմբերին ղարաբաղյան երկրորդ պատերազմի ավարտից հետո այս նպատակին հասնելու պատմական հնարավորություն է ստեղծվել։ Տարածաշրջանի մյուս երկրներից մենք ակնկալում ենք կառուցողական մոտեցում՝ հիմնված փոխշահավետության սկզբունքի վրա և աջակցություն տարածաշրջանային և գլոբալ նախագծերին, ինչպիսին է «Զանգեզուրի միջանցքը»»,- ասել է նա։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ