«Ակնկալում եմ մանրամասն ուսումնասիրություն, ընդհուպ՝ ծառայողական քննություն». Շիրակի մարզպետը Գյումրու ավագանու անդամ Ա. Բաղդասարյանին բերման ենթարկելու մասին

26.11.2022 - 13:29 դիտում

Գյումրիում սրընթաց դեպքերի զարգացումը «պատահականորեն» համընկավ իմ օրինական արձակուրդի եւ քաղաքից բացակայության հետ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանը:

«Նախօրեին արդեն մամուլը ողողված էր բարձրագոչ վերնագրերով՝ «Շիրակի մարզպետի եղբայրը բերման է ենթարկվել»: Ըստ էության, այս մեգաիրադարձությունը իրականացվել է քաղաքացի Արման Բաղդասարյանի ապօրինի զենք, զինամթերք պահելու կասկածով։ Հիմքը եղել է օպերլիազոր Ն.Սիմոնյանի զեկուցագիրը, անմիջականորեն ծագած կասկածը։ Սակայն անձնական խուզարկության, մեքենայի զննման արդյունքում ոչինչ չի հայտնաբերվել, եւ Ա.Բաղդասարյանը ազատ է արձակվել։

Թողնենք մի կողմ, որ իրադարձությունը տեղի է ունեցել քաղաքի բանուկ հատվածում՝ օրը ցերեկով, շոու էլեմենտներով։ Թողնենք այն հանգամանքը, որ Արման Բաղդասարյանը Գյումրիում կառավարող «Քաղաքացիական պայմանագիր» ֆրակցիայի անդամ է (քանզի օրենքի առաջ բոլորն են հավասար), թողնենք նաեւ այն, որ փաստացի հայաստանյան առաջին անկախ ԶԼՄ-ի՝ «Ցայգի» սեփականատերերից է, բացառենք նաեւ տխրահռչակ շահարկումը, որ մարզպետի հետ ազգացական կապ կա։

Սակայն մի հանգամանք անտեսել որեւէ կերպ չենք կարող` Արման Բաղդասարյանը Գյումրու ավագանու անդամ է, ասել է, թե քաղաքական պաշտոն զբաղեցնող (եթե ոմանց համար նորություն է «Հանրային ծառայության մասին» օրենք՝ 5-րդ հոդ.)։

Եւ ստացվում է քաղաքական պաշտոն զբաղեցնողի նկատմամբ արարք է իրականցվել, վերջում արձանագրվել, որ կասկածները չեն հաստատվել։

Չմիջամտելով իրավապահ համակարգի գործունեությանը, աներկբա ընդգծելով օրենքի գերակայությանը, այնուամենայնիվ որպես Շիրակի մարզպետ Շիրակի ոստիկանապետից ակնկալում եմ դեպքի հանգամանքների մանրամասն ուսումնասիրություն, ընդհուպ ծառայողական քննության անցկացում։ Հանրությունն իրավունք ունի տեղեկանալու, թե օպերլիազոր Ն. Սիմոնյանի զեկուցագրի հիմքում ինչ փաստեր ու շարժառիթներ են եղել, նաեւ այն, թե որքան վտանգավոր է հասարակության համար Ա.Բաղդասարյանը։

Բարի ու խաղաղ օր եմ մաղթում բոլորին։

Արձակուրդս շարունակվում է»,- գրել է Բաղդասարյանը:

Ավելի վաղ ավագանու անդամը իր էջում գրել էր.

Ոստիկանության տարածած հաղորդագրության մեջ մի առանցքային դրվագ է պակասում, որ ինձ բերման ենթարկելու կասկածները ՉԵՆ…

Опубликовано Arman Baghdasaryan Пятница, 25 ноября 2022 г.

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ