Ականի պայթյունից ծանր վիրավորվել է մեկ ադրբեջանցի

Հրաչ Սահակյան 23.02.2021 - 00:44
23.02.2021 - 00:44 դիտում

Մարտակերտի մի բնակիչ ականի պայթյունից ծանր վիրավորում է ստացել: Ինչպես հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ դեպքը տեղի է ունեցել Բորսունլու գյուղում:

Ականը պայթել է, երբ գյուղի բնակիչ Նիյամեդդին Վերդիևը անասուններին է արածացրել: Տղամարդը ծանր վիրավորվել է և հոսպիտալացվել:

Ավելի վաղ Մարտակերտի շրջանի Թալիշ գյուղում ականի պայթյունից զոհվել էր 33-ամյա Բախտիյար Մախմուդովը:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ