ԱԽ քարտուղարն ու Լուի Բոնոն քննարկել են հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացը

Աննա Կոստանյան 8.01.2024 - 13:36
8.01.2024 - 13:36 դիտում

Հունվարի 8-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է ԱՄՆ Կովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդական, ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Լուի Բոնոյի հետ:

Զրուցակիցները քննարկել են հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացը և անդրադարձել վերջին շրջանում տեղի ունեցած բանակցություններին ու դրանց շրջանակներում ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքին:

Ա. Գրիգորյանը մեկ անգամ ևս վերահաստատել է հայկական կողմի հանձնառությունը տարածաշրջանում հաստատելու երկարատև և համապարփակ խաղաղություն:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ