Ալի Խամենեին զգուշացրել է հուժկու պատասխան տալ ԼՂ տարածքում առկա ահաբեկիչներից վտանգ զգալու դեպքում

Հրաչ Սահակյան 3.11.2020 - 20:16
3.11.2020 - 20:16 դիտում

Իրանի հոգևոր առաջնորդ Ալի Խամենեիի տվյալներով Լեռնային Ղարաբաղի համակարտությունում ներգրավվել են տարբեր երկրներից ահաբեկիչներ: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Խամենեիի խոսքերը մեջբերել է իրանական «Azariha» տելեգրամ ալիքը:

«Չնայած ոմանք ահաբեկիչների ներկայությունը հերքում են, սակայն վստահելի տվյալներ կան, որ տարբեր շրջաններից ահաբեկիչներ են ներգրավվել: Եթե նրանք մեր սահմաններին մոտենան և վտանգ զգանք, հուժկու պատասխան կտանք»,- ընդգծել է Խամենեին:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ