Ալիևի թիկնապահները Վաշինգտոնում ցուցարարների են ծեծել

Աննա Կոստանյան 20.02.2026 - 10:17
20.02.2026 - 10:17 դիտում

Վաշինգտոնում բողոքի ակցիայի ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի թիկնապահների մասնակցությամբ բախում է տեղի ունեցել։ Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ անվտանգության աշխատակիցները ծեծել են ցուցարարների, որոնք պաստառներ են պարզել և կարգախոսներ վանկարկել՝ պահանջելով քաղբանտարկյալների ազատ արձակում և Ադրբեջանում ընդդիմության հետապնդումների դադարեցում։

Ադրբեջանի իշխանությունների կամ ԱՄՆ իրավապահ մարմինների կողմից պաշտոնական մեկնաբանություն դեռ չի եղել: Միջադեպի հանգամանքները քննվում են:
Հիշեցնենք՝ փետրվարի 19-ին Վաշինգտոնում տեղի է ունեցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նախաձեռնությամբ ստեղծված «Խաղաղության խորհրդի» առաջին նիստը, որին ի թիվս այլ երկրների առաջնորդների, մասնակցել է նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։
0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ