Ալիևը հայտարարել է, որ Մինսկի խմբին չի հրավիրել Բաքու

Հրաչ Սահակյան 12.12.2020 - 19:51
12.12.2020 - 19:51 դիտում

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ չի հրավիրել Ղարաբաղի կարգավորման հարցով զբաղվող ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին այցելել Բաքու:

«Այստեղ գալը ձեր գաղափարն էր: Ես կարող եմ դա նորից ասել տեսախցիկների առջև: Ես Մինսկի խմբին չէի հրավիրել այցելել: Բայց երբ ինձ տեղեկացրին, որ Մինսկի խումբը ցանկանում է գալ, ես դեմ չէի: Գուցե, նրանք ինձ ասելու բան ունեն: Եթե ուզում եք խոսել տեսախցիկների առջև, ասեք ինձ, եթե ոչ, ես կխնդրեմ նրանց հեռանալ: Լսում եմ ձեզ», – Ալիևի խոսքերը փոխանցում է նրա մամուլի ծառայությունը:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ