Ալիևը խոստովանել է, որ նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարության մեջ «Զանգեզուրի միջանցք» բառը չկա

Աստղիկ Խաչատրյան 10.01.2023 - 21:14
10.01.2023 - 21:14 դիտում

Լրատվամիջոցներին տված հարցազրույցում Ադրբեջանի նախագահն անդրադարձել է այսպես կոչված Զանգեզուրի միջանցքին՝ շեշտելով, որ այդ նախագիծը կյանքի կկոչվի ցանկացած դեպքում:

«Զանգեզուրի միջանցքը Ադրբեջանի համար ոչ միայն տնտեսական և տրանսպորտային, այլև ռազմավարական նախագիծ է։ Ամբողջապես համոզված ենք, որ այս նախագծի իրականացումը մեր բնական իրավունքն է»,- նշել է նա:

Ալիևը խոստովանել է, որ 2020 թվականի նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարության մեջ «Զանգեզուրի միջանցք» բառը չկա, և ինքն է այն դրել շրջանառության մեջ:

«Սակայն այնտեղ հստակ նշված է, որ Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև պետք է լինի տրանսպորտային կապ, և այն պետք է ապահովի Հայաստանը։ Հիմա Հայաստանը ցանկանում է սրանից խուսափել, փաստացի երկու տարուց ավելի է՝ չի կատարում իր պարտավորությունները, բայց դա մեզ չի կանգնեցնի։ Այսինքն՝ մեզ համար սա ռազմավարական նախագիծ է և ոչ միայն մեզ, այլև մի քանի հարևան երկրների և մեծ աշխարհագրության համար»,- նշել է Ալիևը։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ