Ալիևը բացահայտ առավելությամբ հաղթում է Ադրբեջանի նախագահի ընտրություններում. Exit poll

7.02.2024 - 20:57 դիտում

Ադրբեջանում այսօր կայացած արտահերթ նախագահական ընտրություններում նախնական տվյալներով ձայների 93,9 տոկոսով հաղթում է երկրի գործող ղեկավար Իլհամ Ալիևը: «Արմենպրես»-ի տեղեկացմամբ՝ հիմնվելով Քաղաքացիների աշխատանքային իրավունքների պաշտպանության լիգայի փորձագետների և ամերիկյան Oracle Advisory Group կազմակերպության համատեղ իրականացրած exit poll-ի արդյունքներին, այդ մասին տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:

Դարձյալ նախնական տվյալներով՝ երկրորդ ցուցանիշն ունի երկրի խորհրդարանի պատգամավոր, ինքնաառաջադրված թեկնածու Զահիդ Օրուջը՝ 1,8%: Ընդհանուր առմամբ, ընտրաթերթիկներում նշված է 7 թեկնածուի անուն: Ալիևը 5-րդ անգամ է առաջադրվել նախագահի պաշտոնին:

Exit poll-ի նախաձեռնողները հարցում են կատարել Ադրբեջանի 5 հազար ընտրատեղամասերում քվեարկած ավելի քան 63 հազար քաղաքացիների շրջանում:

Քվեարկությունն ավարտվել է Երևանի ժամանակով 19:00-ին: 2018 թվականի ընտրություններում Ալիևը հաղթել էր ձայների 86,22 տոկոս արդյունքով:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ