Ալիխան Սմաիլովը նշանակվել է Ղազախստանի նոր վարչապետ

Աննա Կոստանյան 11.01.2022 - 13:18
11.01.2022 - 13:18 դիտում

Ղազախստանի խորհրդարանը միաձայն հավանություն է տվել փոխվարչապետ Ալիխան Սմաիլովին երկրի վարչապետ նշանակելու առաջարկին, հայտնում է Sputnik գործակալությունը։ Նրա թեկնածությունը Մաժիլիսին առաջարկել է Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը՝ ելույթ ունենալով խորհրդարանի նիստին:

Երկրի նախկին վարչապետ Ասկար Մամինն ու իր կառավարությունը հրաժարական էին ներկայացրել հունվարի 5-ին՝ երկրում տեղի ունեցած բողոքի ցույցերի և անկարգությունների ընթացքում։ Սմաիլովը նշանակվել էր վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար։

Այժմ Ղազախստանի կառավարության գործող անդամները կշարունակեն պարտականությունները կատարել մինչև նախարարների կաբինետի նոր կազմի հաստատումը: Նախագահ Տոկաևի խոսքով՝ հենց կառավարությունն էր մեղավոր հանրապետությունում զանգվածային բողոքի ակցիաների համար:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ