Ալժիրում անտառային հրդեհները 65 մարդու կյանք են խլել. երկրում եռօրյա սուգ է հայտարարված

Աստղիկ Խաչատրյան 11.08.2021 - 22:00
11.08.2021 - 22:00 դիտում

Ալժիրի հյուսիսում անտառային հրդեհների հետևանքով մահացել է առնվազն 65 մարդ: Դրանց շարքում 28-ը զինվորականներ են, ովքեր եկել էին օգնելու հրշեջներին պայքարելու տարերային աղետի դեմ: Նախագահ Աբդելմաջիդ Թեբունը երկրում եռօրյա սուգ է հայտարարել: Այս մասին հայտնում է BBC-ն:

Մասնագետները նշում են, որ հրդեհները, որոնք լայն տարածում են ստանում բարձր ջերմաստիճանի ու քամիների հետևանքով, վատագույնն են երկրի պատմության ընթացքում:

Միտումնավոր հրդեհներ առաջացնելու կասկածանքով մի քանի մարդ ձերբակալված է:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ