Ալեն Սիմոնյանն ու Վալենտինա Մատվիենկոն անդրադարձել են ռազմագերիների հայրենադարձմանը

Աննա Կոստանյան 16.08.2023 - 17:50
16.08.2023 - 17:50 դիտում

Քիչ առաջ ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ ԴԺ Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի հետ։ ՀՀ ԱԺ նախագահը ցավակցական խոսքեր է փոխանցել նախօրեին Մախաչկալայի բենզալցակայանի պայթյունի պատճառով զոհվածների ընտանիքներին, հարազատներին և արագ ապաքինում մաղթել տուժածներին։

Հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել են Լաչինի միջանցքի ճգնաժամի հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար աղետի մանրամասները, ինչպես նաև անդրադարձ է եղել ադրբեջանական պատանդառության մեջ գտնվող ռազմագերիների հայրենադարձմանը։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ