Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Թուրքիա

Աննա Կոստանյան 2.05.2023 - 14:05
2.05.2023 - 14:05 դիտում

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը մայիսի 3-ին կմեկնի Անկարա՝ մասնակցելու Սևծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի հիմնադրման 30-ամյակին նվիրված՝ անդամ պետությունների խորհրդարանների ղեկավարների գագաթնաժողովին և Գլխավոր վեհաժողովի լիագումար նիստի աշխատանքներին: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԺ նախագահի մամուլի խոսնակ Ծովինար Խաչատրյանը:

Ավելի վաղ ԱԺ նիստի ընթացքում ՔՊ խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանն ասել էր՝ վաղը չէ, մյուս օրը Սևծովյան պատվիրակության անդամներով մեկնելու են Թուրքիա:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ