Ալեն Սիմոնյանը հյուրընկալել է Արթուր Թովմասյանին

Աննա Կոստանյան 9.08.2021 - 17:45
9.08.2021 - 17:45 դիտում

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը հյուրընկալել է Արցախի ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանին:

Ողջույնի խոսքում ՀՀ ԱԺ նախագահը կարևորել է նոր պաշտոնում Արցախի իր պաշտոնակցի հետ առաջին պաշտոնական հանդիպումն անցկացնելու փաստը: Ալեն Սիմոնյանը նշել է, որ հայկական զույգ պետությունների միջև միասնականությունը հիմնարար արժեք է, որի պահպանումը պետք է մշտապես տեղ գտնի պետական և հանրային ռազմավարական ծրագրերում:

ՀՀ ԱԺ նախագահը նաև հույս հայտնեց, որ երկու խորհրդարանները կշարունակեն արդյունավետ համագործակցել, ինչպես նաև, անհրաժեշտության դեպքում, կվերանայվեն փոխգործակցության նախկին պայմանավորվածությունները:

Արթուր Թովմասյանն ի  պատասխան շնորհավորեց Ալեն Սիմոնյանին ՀՀ ԱԺ նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ: Թովմասյանը նշեց, որ հետևում է ՀՀ ԱԺ աշխատանքներին և զարմացած չէ տեղի ունեցող գործընթացներից, թեև շատ երևույթներ խորթ են մեր մշակույթին:

Արցախի ԱԺ նախագահը շեշտադրել է  ներկայիս բարդ ժամանակաշրջանի առանձնահատկություններն ու դրանցով պայմանավորված նոր իրողությունների ի հայտ գալու փաստը: Թովմասյանը նաև նշանակալի է համարել խորհրդարանական դիվանագիտության դերը Արցախի միջազգային ճանաչման գործընթացում:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ