ԱԻՆ-ը մանրամասներ է հայտնել Ծաղկաձորի մոտակայքում տեղի ունեցած վթարից

20.03.2022 - 17:30 դիտում

Մարտի 20-ին, ժամը 11։37-ին Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճա­նապարհին՝ Ծաղկաձոր քաղաքի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Երևան-Սևան ավտոճանապարհի 45-րդ կմ-ին բախվել են 17 ավտոմեքենա։

«Opel Zafira» մակնիշի ավտոմեքենայի (վարորդ՝ Ա․ Պ․) ուղևորներ Ա․ Ա․-ն (ծնված 1978 թ.), Ա․ Պ․-ն (ծնված 1980 թ.) և Ս․ Գ․-ն (ծնված 1961 թ.) հոսպիտալացվել են Հրազդանի ԲԿ, որտեղ բժիշկները նրանց առողջական վիճակը գնահատել են բավարար:

Փրկարարները տուժածներին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ