ԱԺ պատգամավորները կմեկնեն Ղազախստան

9.11.2022 - 20:21 դիտում

Ազգային ժողովի Քաղաքացիական պայմանագիր խմբակցության պատգամավորներ Նարեկ Ղահրամանյանը և Հովիկ Աղազարյանը նոյեմբերի 18-21-ը կգործուղվեն Ղազախստանի Հանրապետության մայրաքաղաք՝ Աստանա։ Այս մասին տեղեկանում ենք ԱԺ խոսնակ Ալեն Սիմոնյանի ստորագրած կարգադրությունից։ Պատգամավորների այցի նպատակը Ղազախստանում սպասվող արտահերթ նախագահական ընտրություններն են։

Ղազախստանում նոյեմբերի 20-ին արտահերթ նախագահական ընտրություններ են։ Գրանցվել է նախագահի վեց թեկնածու, այդ թվում՝ գործող նախագահ Քասըմ Ժոմարտ Տոկաեւը։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ