ԱԺ շենքի դիմաց մոտ ծխացող նռնակ կիրառած անձը բերման է ենթարկվել ոստիկանության բաժին

Հրաչ Սահակյան 11.11.2020 - 21:25
11.11.2020 - 21:25 դիտում

Ազգային ժողովի շենքի դիմաց ծխացող նռնակ կիրառած անձը բերման է ենթարկվել ոստիկանության բաժին։ Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է  ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը:

«Ազգային ժողովի մուտքի մոտ տեղի ունեցած սադրանքի հեղինակը բերման է ենթարկվել ոստիկանության բաժին: Այս պահին միջոցառումներ են իրականացվում սույն անձի ինքնությունը բացահայտելու ուղղությամբ։ Չնայած այն հանգամանքին, որ ուղիղ եթերում ոստիկանության ներկայացուցիչը բազմիցս նշեց, որ սադրանքի հեղինակը քաղաքացիական անձ էր, և ոստիկանությունը չէր կարող նման անհեթեթ գործողություն իրականացնել, որոշ լրատվամիջոցների կողմից եղածը համառորեն մեկնաբանվում է որպես ոստիկանության կողմից իրականացրած սադրանք, ինչը, կրկնում եմ, իրականության հետ որևէ աղերս չունի»,- գրել է Աղաջանյանը:

ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարը նաև հավելել է, որ սադրիչի ինքնությունը պարզելուն պես հանրությանը հավելյալ կտեղեկացնեն։

 

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ