ԱԺ-ն չընտրեց Վճռաբեկ դատարանի դատավոր

Գոհար Ստեփանյան 4.03.2021 - 16:48
4.03.2021 - 16:48 դիտում

ՀՀ ազգային ժողովը փակ գաղտնի քվեարկությամբ չընտրեց Վճռաբեկ դատարանի դատավոր: Հաշվիչ հանձնախմբի նախագահ Վահագն Հովակիմյանը տեղեկացրեց, որ ԱԺ 132 պատգամավորներից քվեարկությանը մասնակցել են 36-ը: Քվեաթերթիկներից 8-ը ճանաչվել է անվավեր: Թեկնածու Արմեն Հայկյանցը ստացել է 13 ձայն, Արսեն Մկրտչյանը՝ 15 ձայն, Սամվել Գրիգորյանը՝ 0 ձայն:

Նախքան ընտրության հարցն ԱԺ-ում քննարկելը թեկնածու Սամվել Գրիգորյանը ինքնաբացարկ էր հայտնել:

ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը հիշեցրեց, որ ԱԺ կանոնակարգ օրենքի համաձայն՝ Վճռաբեկ դատարանի դատավոր ընտրվում է պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն 3/5-րդով, հետևաբար որոշումը չի ընդունվել:

«Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցն ավելի վաղ հայտնել էր, որ խմբակցությունը չի ընտրի Վճռաբեկ դատարանի դատավորի թեկնածուներին, որոնց թեկնածությունն առաջադրել է Բարձրագույն դատական խորհուրդը: Մակունցը նշել էր, որ այդպիսով իրենց քաղաքական արձագանք կարտահայտեն ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանի հայտարարությանը, թեկնածուների նկատմամբ խորին ակնածանք ունեն:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ