ԱԺ-ն չընդունեց անձին ծանր վիրավորանք հասցնելը՝ հայհոյելը ապաքրեականացնելու մասին օրենքի նախագիծը

9.12.2021 - 16:20 դիտում

Խորհրդարանը 57 դեմ, 28 կողմ ձայներով մերժեց ԱԺ «Հայաստան» խմբակցության հեղինակած «ՀՀ քրեական օրենսգրքում» փոփոխություն կատարելու մասին», ««ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում» փոփոխություն կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը: Խոսքը վերաբերում է անձին ծանր վիրավորանք հասցնելը՝ հայհոյելը ապաքրեականացնելու մասին օրենքի նախագծին:

Ըստ ընդդիմադիր պատգամավորների՝ վիրավորանքի քրեականացումը որևէ իրավաչափ նպատակ չի հետապնդում, քանի որ գործող Քաղաքացիական օրենսգրքով արդեն իսկ սահմանված է քաղաքացիաիրավական պատասխանատվություն:

Արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Գրիգորյանը ներկայացրեց Կառավարության դիրքորոշումը: Փոխնախարարի խոսքով` օրենսդրական փաթեթի ընդունումը գործադիրի համար անընդունելի է:

Սուրեն Գրիգորյանը նշեց, որ որպես առաջարկվող փոփոխության հիմնավորում նշված է այն, որ հոդվածում առկա դրույթը հակասություններ ունի Սահմանադրության և Մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության մասին կոնվենցիայի հետ, սակայն, ըստ նրա, քննարկվող հոդվածի լրացումն ունեցել է իրավաչափ նպատակ, այն է` վիրավորանքի բացառմանն ուղղված միջոցների ձեռնարկմամբ բացառել նաև դրա հետևանքով կատարվող հանցագործությունները, այդ թվում` բռնության հետ զուգորդված:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ