ԱԺ-ն մերժեց ԿԳՄՍ նախարարի հրաժարականի հարցապնդումը

Գոհար Ստեփանյան 17.09.2020 - 10:46
17.09.2020 - 10:46 դիտում

Խորհրդարանում քվերակության դրվեց «ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հետագա պաշտոնավարման հարցը վարչապետի քննարկմանն առաջարկելու» մասին ԱԺ որոշման նախագիծն ընդունելու մասին հարցը:

Կողմ 35, դեմ՝ 84 արդյունքներով որոշումը չընդունվեց:

Ի դեպ՝ նախարարը քվեարկությանը ներկա չէր: ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն ասաց՝ Հարությունյանին հայտնել է, որ ԱԺ գալու անհրաժեշտություն չկա:

«Գործից «կտրելն» այս սեպտեմբերյան օրերին համարել եմ ոչ նպատակահարմար: Կարծում եմ՝ իմաստ չկար», – ասաց ԱԺ նախագահը:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ