ԱԺ նախագահը հանդիպել է Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության ներկայացուցիչներին

Հրաչ Սահակյան 25.12.2020 - 22:50
25.12.2020 - 22:50 դիտում

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը հանդիպել է Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության ներկայացուցիչներին:

Այս մասին Միրզոյանը հայտնել է «Ֆեյսբուք»-ի իր էջում:

«Գործընկերներիս՝ Բաբկեն Թունյանի և Արտակ Մանուկյանի հետ հանդիպել եմ Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության ներկայացուցիչներին: Հանդիպման ընթացքում լսել եմ գործարարների մտահոգությունները, ներկայացրել մի շարք արդիական հարցերի պատասխաններ, մտքեր փոխանակել տնտեսական և քաղաքական մարտահրավերների հաղթահարման ուղիների վերաբերյալ»,- ասված է գրառման մեջ:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ