ԱԺ խոսնակը Հաջա Լահբիբի հետ հանդիպմանը կարևորել է Բաքու-Ստեփանակերտ երկխոսության հարցում միջազգային մեխանիզմների ներգրավումը

Աննա Կոստանյան 22.08.2023 - 18:23
22.08.2023 - 18:23 դիտում
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը օգոստոսի 22-ին ընդունել է Բելգիայի արտաքին գործերի, եվրոպական հարցերի և արտաքին առևտրի, դաշնային մշակութային հաստատությունների նախարար Հաջա Լահբիբի գլխավորած պատվիրակությանը: Այդ մասին հայտնում են ԱԺ-ից:
Ողջունելով հյուրերին՝ Ալեն Սիմոնյանը նշել է, որ Հայաստանի և Բելգիայի խորհրդարանների ակտիվ համագործակցությունն առանցքային գործիք է երկու երկրների հարաբերություններիհետագա զարգացման համար: Նա ամուր գործընկերության փաստ է համարել նաև Երևանում ռեզիդենտ դեսպանություն բացելու՝ Բելգիայի կառավարության որոշումը: Կողմերը բարձր են գնահատել Հայաստանի և Բելգիայի միջև արդյունավետ և կառուցողական երկխոսության երկկողմ ու բազմակողմ բևեռները՝ ընդգծելով հատկապես Հայաստան-ԵՄ գործընկերության շրջանակը:
Հանդիպման առանցքում է եղել Լաչինի միջանցքի ճգնաժամի հետևանքով Լեռնային Ղարաբաղում առաջացած օրհասական իրավիճակը: Զրուցակիցները համակարծիք են եղել Լաչինի միջանցքի շուտափույթ բացման հարցում: ՀՀ ԱԺ նախագահը նշել է, որ բելգիացի գործընկերներից գործուն քայլեր է ակնկալում Լեռնային Ղարաբաղի բնակչության անվտանգության հարցում: Նա կարևորել է Բաքու-Ստեփանակերտ երկխոսության հարցում միջազգային մեխանիզմների ներգրավման անհրաժեշտությունը և Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու հնարավորության ակտիվ քննարկումները:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ