ԱԺ երեք խմբակցությունների ներկայացուցիչներ այսօր ընդունել են Հայաստանում Կանադայի արտակարգ և լիազոր դեսպան Էլիսոն Մարի Լը Քլերին

Աստղիկ Խաչատրյան 24.11.2022 - 19:56
24.11.2022 - 19:56 դիտում

ԱԺ երեք խմբակցությունների ներկայացուցիչներ այսօր ընդունել են Հայաստանում Կանադայի արտակարգ և լիազոր դեսպան Էլիսոն Մարի Լը Քլերին, տեղեկացնում են խորհրդարանի լրատվական ծառայությունից:
Խորհրդականները հյուրին են ներկայացրել ադրբեջանական սեպտեմբերյան ագրեսիայի մանրամասներն ու դրա հետևանքները:
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը մտահոգություն է հայտնել 44-օրյա պատերազմից հետո ադրբեջանական վերահսկողության տակ անցած տարածքներում հայկական մշակութային արժեքների պահպանման առնչությամբ և ընդգծել, որ այդ երկիրը թույլ չի տալիս ՅՈՒՆԵՍԿՕ-ին մուտք գործել այդ տարածքներ:
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանն էլ կարևորել է Կանադայի կառավարության որոշումը՝ դադարեցնելու կանադական սպառազինությունների մատակարարումը Թուրքիա, իրավիճակը մանրամասն ուսումնասիրելու և պարզելու՝ արդյո՞ք դրանք օգտագործվել են Լեռնային Ղարաբաղի հակամարտությունում:
Հայաստանում Կանադայի արտակարգ և լիազոր դեսպանը պատրաստակամություն է հայտնել նպաստելու հայ-կանադական խորհրդարանական հարաբերությունների առավել խորացմանը, փոխայցերի ակտիվացմանը: Նա ընդգծել է, որ ե՛ւ 44-օրյա պատերազմի, ե՛ւ սեպտեմբերյան ագրեսիայի հետևանքներն իրենց ուշադրության կենտրոնում են:
Երևանում վերաբացվեց Կանադայի հյուպատոսությունը
Անդրադարձ է եղել նաև Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց անհապաղ հայրենադարձմանը, Հայաստանի ինքնիշխան տարածք ադրբեջանական զինված ուժերի ներխուժմանը:
Երկկողմ հարաբերությունների զարգացման հարցում ընդգծվել է Կանադայի հայ համայնքի գործուն դերակատարությունը:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ