ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում ՔՊ- ն առաջադրեց Նարեկ Զեյնալյանին

Աստղիկ Խաչատրյան 11.08.2021 - 20:27
11.08.2021 - 20:27 դիտում

ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրել է Նարեկ Զեյնալյանի թեկնածությունը:

Նարեկ Զեյնալյանն իր ելույթում շնորհակալություն հայտնեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությանն իր թեկնածությունն առաջադրելու համար: Թեկնածուն անդրադարձավ նախորդ 2,5 տարիներին հանձնաժողովի կատարած աշխատանքներին՝ ընդգծելով, որ մեկ տարին, համավարակով և պատերազմով պայմանավորված, անցել է լարված մթնոլորտում:

Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածուն կոչ արեց բնակչությանը չտրվել հակապատվաստումային քարոզչությանը և պատվաստվել, քանզի դա է արդյունավետ պայքարի միակ ձևը:

Խորհրդարանը հարցի քննարկումը կշարունակի վաղը:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ