Ադրբեջանում շարունակվում են անտառային հրդեհները

Աստղիկ Խաչատրյան 11.08.2021 - 20:24
11.08.2021 - 20:24 դիտում

Ադրբեջանում շարունակվում են անտառային հրդեհները: Ադրբեջանի արտակարգ իրավիճակների նախարարությունը փորձում է մարել Գաբալայի շրջանի Թիքանլը գյուղի մոտ բռնկված հրդեհը, սակայն ապարդյուն: Հրդեհաշիջման աշխատանքներին խոչընդոտում է բարդ լեռնային ռելիեֆը:

Կրակի դեմ պայքարում ներգրավվել են քաղաքացիական պաշտպանության ուժերի անձնակազմը և Ադրբեջանի ԱԻՆ ուղղաթիռ:

Ավելի վաղ հրդեհներ էին բռնկվել Լենքորանի և Յարդիմլիի շրջաններում:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ