ԱԺ ամբիոնից երեկ տեղի ունեցած բողոքի ակցիաների մասին խոսեց Վլադիմիր Վարդանյանը

Անի Հովհաննիսյան 15.09.2022 - 13:00
15.09.2022 - 13:00 դիտում

ԱԺ ամբիոնից պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը խոսեց երեկ տեղի ունեցած բողոքի ակցիաների մասին:

«Երեկվա իրադարձությունները ևս մեկ անգամ ապացուցեցին մի հայտնի ճշմարտություն՝ ինչքան փխրուն է և միաժամանակ ինչքան ամուր է ժողովրդավարությունը, ինչքան մարտահրավերներ կան ժողովրդավարության առջև, և ինչքան հնարավորություններ կան այդ մարտահրավերները հաղթահարելու:

Այսօր լուսացավ, և մենք նորմալ եկանք աշխատանքի, առանց խղճի խայթի և առանց որևէ եղանակով ինքներս մեզ մեղադրելու: Ցավոք, մարտի 1-ին այդպես չէր: Կարո՞ղ էր կրկնվել. այո, եթե չլիներ ժողովրդավարություն, անկեղծություն, թափանցիկություն»,- ասաց Վարդանյանը:

Վարդանյանն անդրադարձավ նաև փողոց դուրս եկած մարդկանց գործողություններին:

«Հավատացած եմ, երեկ փողոց դուրս եկած մարդկանց ճնշող մեծամասնությունն անկեղծ էր. ցավը շատ մեծ է, հասկանանք իրար: Ամեն մեկս բարեկամ, ընկեր, սիրելի է կորցրել: Մարդիկ էմոցիաների տակից չեն կարողանում դուրս գալ: Այլ բան է, որ որոշ մարդիկ փորձում են այդ ամենը համակարգել: Ես սիրում եմ այն մարդկանց, ովքեր երեկ հայտնվել էին այնտեղ, որովհետև իրենք կարողացան մեր ընդդիմադիր գործընկերներին վերադարձնել այնտեղ, որտեղ նրանք պետք է լինեին»,- ասաց Վարդանյանը:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ