«Ազգային օրակարգ» կուսակցության oրակարգում հայն է

Աննա Կոստանյան 12.06.2021 - 16:15
12.06.2021 - 16:15 դիտում

Տեսահոլովակով կուսակցությունը պատմական էքսկուրս է կատարում. Հեթում Առաջին. Կիլիկիո արքա։ Նա Կիլիկիայի հայկական պետության արքա կարգվեց, երբ երկիրը պառակտված էր եւ գտնվում էր աշխարհակալ մոնղոլների ու մահմեդական սուլթանությունների ներխուժման սպառնալիքի առջեւ: Լինելով հմուտ դիվանագետ, Հեթում Առաջինը Մանգու խանի հետ հաշտության դաշինք կնքեց՝ անձամբ ուղեւորվելով Մոնղոլական կայսրության մայրաքաղաք Կարակորում։ Նա հայ էր, որ կարողացավ թելադրել ազգային օրակարգ: Դո՛ւ էլ հայ ես, դո՛ւ էլ կարող ես,-ատգամում են Ազգային օրակարգի ներկայացուցիչները: Տեսլականն ու առաքելությունն է տեսնել Հայաստանը ազատ եւ կենսունակ, անվտանգ ու ապահով, նորարար եւ մրցունակ: Հիմնարար սկզբունքները՝ առաքինություն, արարում եւ զարգացում: «Ազգային օրակարգ»-ը քաղաքական հայտ է ներկայացրել, քանի որ ցանկանում է հանրությանը տրամադրել իրական հնարավորություն՝ համատեղ ձեւավորելու մեր արդի ազգային օրակարգն ու կերտելու մեր երազած ազգային պետությունը։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ