Ադրբեջան-Վրաստան սահմանային գոտում տեղի ունեցած երկրաշարժը զգացվել է ՀՀ տարածքում

Աննա Կոստանյան 18.10.2021 - 16:43
18.10.2021 - 16:43 դիտում

Հոկտեմբերի 18-ին՝ տեղական ժամանակով ժամը 14:49-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 10:49-ին), ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 41.22⁰ և արևելյան երկայնության 45.67⁰ աշխարհագրական կոորդինատներով՝ Ադրբեջան-Վրաստան սահմանային գոտի՝ Ղազախ քազաքից 30 կմ հյուսիս-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 3.2 մագնիտուդով երկրաշարժ:

Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 4 բալ:

Երկրաշարժը զգացվել է ՀՀ տարածքում՝ Տավուշի մարզի Իջևան, Բերդ, Նոյեմբերյան քաղաքներում 2 բալ ուժգնությամբ և Լոռու մարզի Շնող գյուղում՝ 2-3 բալ ուժգնությամբ:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ