Ադրբեջանցի զինվոր է սպանվել վարժանքների ժամանակ

5.04.2024 - 23:30 դիտում

Ադրբեջանցի զինծառայող Սալեհ Խալաֆովը սպանվել է վարժանքների ընթացքում։ Տեղեկությունը հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները:

Նշվում է, որ միջադեպը տեղի է ունեցել Լեռնային Ղարաբաղում 44–օրյա պատերազմի ընթացքում Ադրբեջանի կողմից օկուպացված Սանասարի (Կուբաթլու) զորամասերից մեկում:

Հաղորդագրություններից պարզ չէ՝ Խալաֆովին գնդակահարել են, թե ինքն է ինքնասպան եղել։

Նշվում է միայն, որ մահացու գնդակը ստացել է իրեն ամրակցված զենքից:

Փաստի առթիվ ադրբեջանական դատախազությունում քրեական գործ է հարուցվել։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ