Ադրբեջանում տեղի ունեցած երկրաշարժը զգացվել է Տավուշի մարզում

Աննա Կոստանյան 15.04.2022 - 17:54
15.04.2022 - 17:54 դիտում

Ապրիլի 15-ին՝ տեղական ժամանակով ժամը 17:02-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 13:02-ին), ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցը գրանցել է հյուսիսային լայնության 41.51⁰ և արևելյան երկայնության 46.98⁰ աշխարհագրական կոորդինատներով՝ Ադրբեջան՝ Զաքաթալա քաղաքից 31 կմ հարավ-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 3.9 մագնիտուդով երկրաշարժ: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 5 բալ:

Երկրաշարժը զգացվել է ՀՀ Տավուշի մարզի Նոյեմբերյան քաղաքում, Կոթի, Բերդավան և Կողբ գյուղերում` 3 բալ ուժգնությամբ:

0 մեկնաբանություն
1

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ