Ադրբեջանում մեկնարկել է ԵԱՀԿ գործող նախագահի և Բայրամովի դեմ առ դեմ հանդիպումը

Աննա Կոստանյան 12.04.2023 - 12:53
12.04.2023 - 12:53 դիտում

Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը դեմ առ դեմ հանդիպում է անցկացնում ԵԱՀԿ գործող նախագահ, Հյուսիսային Մակեդոնիայի արտաքին գործերի նախարար Բույար Օսմանիի հետ։ APA գործակալության փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ ԵԱՀԿ գործող նախագահը կայցելի նաև Հայաստան։ Տեղեկությունը հրապարակվել էր ԵԱՀԿ–ի պաշտոնական կայքում։

Նշվում էր, որ Օսմանին ապրիլի 10-13-ը կայցելի Վրաստան, Ադրբեջան և Հայաստան՝ հանդիպելու պետական պաշտոնյաների և այլ շահագրգիռ կողմերի հետ:

Այցի նպատակն է ԵԱՀԿ-ի, Վրաստանի, Ադրբեջանի և Հայաստանի միջև համագործակցության ամրապնդումը, առկա անվտանգության մարտահրավերների լուծումը և Հարավային Կովկասի տարածաշրջանում երկխոսության միջոցով խաղաղությանն ու կայունությանը նպաստելը։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ