Ադրբեջանում բողոքի ակցիաների ֆոնին ձերբակալվածների թիվն անցել է 200-ը

13.10.2026 - 15:17 դիտում

Ադրբեջանում դպրոցական համազգեստի նոր պահանջների դեմ բողոքի ակցիաների ֆոնին հասարակական կարգի կոպիտ խախտման մեղադրանքով ձերբակալվածների թիվն անցել է 200-ը: Հաղորդվում է Տիկտոկ, Instagram և Իքս սոցիալական ցանցերի հասանելիության սահմանափակման մասին:

Բաքվում արդեն մեկնարկել են դիտարկումները՝ հանրակրթության պետական հաստատություններում սովորողների և ուսուցիչների համար նախարարների կաբինետի որոշումներով սահմանված հագուստի պահանջների կատարման վիճակն ուսումնասիրելու համար:

Բաքվի կրթության վարչությունից հայտնել են, որ հանրակրթության որոշ հաստատություններում արձանագրվել են դպրոցական և ուսումնական միջավայրին չհամապատասխանող վարքագծի դեպքեր:

Բաքվի որոշ դպրոցներում հիջաբով աշակերտուհիներին թույլ չեն տվել մասնակցել դասերին, ինչից հետո մյուս աշակերտներն են հրաժարվել հաճախել դպրոց՝ ի նշան համերաշխության։ Ակցիաներին միացել են աշակերտների ծնողները և ուսուցիչները:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ