Ադրբեջանն օգտվում է միջազգային իրադրությունից՝ հարձակում գործելով Արցախի վրա. Ինյարիտու

29.03.2022 - 20:21 դիտում

Ադրբեջանն օգտվում է միջազգային մամուլի կենտրոնացումից Ուկրաինայի շուրջ՝ հարձակում գործելով Արցախի վրա: Այդ մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրել է Իսպանիայի խորհրդարանի ստորին պալատի պատգամավոր, բասկ քաղաքական գործիչ Ջոն Ինյարիտուն:

«Ադրբեջանի զինված ուժերն արդեն մի քանի շաբաթ է՝ խախտում են հրադադարի մասին 2020 թ. նոյեմբերի համաձայնությունը։ Միջազգային հանրությունը պետք է կանգնեցնի «սատրապ» Ալիևին»,- նշել է Ինյարիտուն։

Ելույթ ունենալով երկրի խորհրդարանում՝ պատգամավորը նշել է, որ Ադրբեջանի գործողությունների հետևանքով տարածաշրջանում հակամարտության ակտիվացման վտանգ է ստեղծվում:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ