Ադրբեջանն Արցախում դարձյալ խախտել է հրադադարը. հայկական կողմը կորուստներ չունի

6.06.2023 - 22:18 դիտում

Հունիսի 6-ին՝ ժամը 20:00-20:30-ի սահմաններում, ադրբեջանական զինուժը հերթական անգամ խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը՝ կենտրոնական ու արևմտյան ուղղություններում կիրառելով տարբեր տրամաչափի հրաձգային զենքեր։ Այս մասին հայտնում են Արցախի ՊՆ մամուլի ծառայությունից:

Հայկական կողմը կորուստներ չունի։

Խախտումների վերաբերյալ տեղեկատվությունը փոխանցվել է ՌԴ խաղաղապահ զորակազմին։

Ժամը 21:50-ի դրությամբ իրադրությունը հարաբերականորեն կայուն է։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ