Խաղահրապարակում 11 տարեկան աղջնակ է մահացել

6.06.2023 - 20:58 դիտում
Լոռու մարզի Դեբեդ գյուղում ողբերգական դեպք է տեղի ունեցել` 11-ամյա աղջնակը հոսանքահարվել է և մահացել։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։
Ժամը 17:20-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ ոստիկանությունն ահազանգ է ստացել, որ գյուղապետարանի մոտ մահացած երեխա կա:
Դեպքի վայր մեկնած ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ ժամը 17:00-ի սահմաններում գյուղապետարանի մոտ գտնվող խաղահրապարակում Դեբեդ գյուղի բնակիչ 11-ամյա Լուսինե Գ.-ն դիպել է խաղահրապարակում տեղադրված լուսավորող էլեկտրասյան միջից դուրս եկած հոսանքալարին։
Նախաձեռնվել է քրեական վարույթ:
Նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական։
Կայքը գրում է, որ երեխան սովորում էր Դեբեդ գյուղի միջնակարգ դպրոցի 5-րդ դասարանում:
0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ