Ադրբեջանն արձագանքել է Հայաստանի և Լիտվայի ԱԳ նախարարների հեռախոսազրույցին

Աննա Կոստանյան 9.08.2023 - 17:53
9.08.2023 - 17:53 դիտում

Ադրբեջանի արտգործնախարարության խոսնակ Այհան Հաջիզադեն դիմել է Լիտվայի ԱԳ նախարար Գաբրիելյուս Լանդսբերգիսին՝ առաջարկելով Հայաստանին հորդորել ավելի կառուցողական մոտեցում ցուցաբերել խաղաղ բանակցություններում․

«Ավելի նպատակահարմար կլիներ Հայաստանին կոչ անել ավելի կառուցողական մոտեցում ցուցաբերել, քան խաթարել խաղաղ գործընթացը»,- թվիթերյան իր միկրոբլոգում գրել է Հաջիզադեն՝ Լիտվայի արտգործնախարարին կոչ անելով «չտրվել հայկական քարոզչությանը»։

Հիշեցնենք, այսօր Հայաստանի ԱԳ Նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց էր ունեցել Լիտվայի արտաքին գործերի նախարար Գաբրիելիուս Լանդսբերգիսի հետ։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ