Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանային հենասյուների տեղադրումը գործնականում ավարտված է․ Բայրամով

Աննա Կոստանյան 10.05.2024 - 17:34
10.05.2024 - 17:34 դիտում

Ադրբեջանի և Հայաստանի միջև Ղազախի ուղղությամբ սահմանային հենասյուների տեղադրումը գրեթե ավարտված է։

Այս մասին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ հանդիպումից առաջ հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը։

Ջեյհուն Բայրամովի խոսքով՝ Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանազատման շրջանակներում ականազերծվել են համապատասխան տարածքները, միաժամանակ ճշտվել են աշխարհագրական կոորդինատները։

Նախարարը հայտնել է նաև, որ Բեռլինում բանակցություններից հետո կողմերը մեկնաբանություններ են փոխանակել խաղաղության համաձայնագրի նախագծի վերաբերյալ։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ