Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրման համար որևէ խոչընդոտ չկա. Ալիև

Աննա Կոստանյան 22.11.2023 - 16:07
22.11.2023 - 16:07 դիտում

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ընդունել է Միացյալ Թագավորության Եվրոպայի հարցերով նախարար Լեո Դոքերթիին: Հանդիպմանը քննարկվել են երկկողմ հարաբերությունների զարգացմանն առնչվող, նաև տարածաշրջանային հարցեր: Դոքերթին նշել է տարածաշրջանային խաղաղության և կայունության ապահովման գործում իր երկրի ներդրման կարևորությունը: Նրա խոսքով՝ Ադրբեջանը Եվրոպա էներգառեսուրսների կարևոր մատակարար է: Ալիևը նշել է, որ Բաքվի և Լոնդոնի հարաբերությունները բարձր մակարդակի վրա են, և Դոքերթիի այցը կօգնի այդ կապերի հետագա զարգացմանը։

Անդրադառնալով տարածաշրջանում տիրող իրավիճակին՝ Ալիևն ասել է, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրման համար որևէ խոչընդոտ չկա: Դոքերտին հավելել է, որ Մեծ Բրիտանիան պատրաստ է աջակցելու այս գործընթացին։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ