Ադրբեջանի և Թուրքիայի կապի զորքերը համատեղ զորավարժություններ կանցկացնեն

4.04.2021 - 15:20 դիտում

Ադրբեջանի և Թուրքիայի բանակների կապի զորքերը ապրիլի 6-ին համատեղ զորավարժություններ կսկսեն: Այս մասին «ՌԻԱ Նովոստի» գործակալությանը տեղեկացրել են Ադրբեջանի պաշտպանության նախարարությունից:

«Ադրբեջանի Հանրապետության նախագահ, զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար պարոն Իլհամ Ալիևի կողմից հաստատված ծրագրին համապատասխան ՝ կապի զորքերի համատեղ մարտավարական-հատուկ զորավարժությունները՝ ադրբեջանցի և թուրք զինծառայողների մասնակցությամբ, կսկսվեն ապրիլի 6-ին»,-հայտնել են ռազմական գերատեսչության մամուլի ծառայությունից:

Զորավարժությունների ընթացքում ռազմական կապավորները կտեղակայվեն մարտական պատրաստության առաքելություններ կատարելու վայրեր, որտեղ նրանք կմշակեն հաղորդակցման միասնական համակարգի կազմակերպման խնդիրները:

«Զորավարժությունների ընթացքում, որոնք տեղի են ունենալու ժամանակակից կապի և կառավարման ավտոմատացված համակարգերի միջոցով, իրականացնելու են զորքերի փոխազդեցության կազմակերպման, դաշտային հրամանատարական շտաբերի տեղակայման և այլ գործողություններ: Զորավարժությունը կտևի մինչև ապրիլի 8-ը»,-հստակեցրել են Ադրբեջանի ՊՆ-ում:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ