Ադրբեջանի ՊՆ-ն հրապարակել է պատերազմում կրած կորուստների նոր ցուցակը

Աննա Կոստանյան 14.06.2021 - 15:41
14.06.2021 - 15:41 դիտում

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հրապարակել է Արցախյան երկրորդ պատերազմի ընթացքում կրած մարդկային կորուստների թիվը: Զոհված ադրբեջանցի զինծառայողների թիվը հասել է 2904-ի:

Ըստ գերատեսչության՝ խոսքը մինչև 2021 թ. հունիսի 14-ը հուղարկավորված զինծառայողների մասին է: Հաղորդվում է նաև 10 անհետ կորածի մասին:

Հաղորդագրության մեջ նշված է, որ անհետ կորած զինծառայողների որոնման ու նույնականացման գործընթացը շարունակվում է:

Նշենք, որ ադրբեջանցի ընդդիմադիրները պարբերաբար կասկած են հայտնում կորուստների մասին պաշտոնական տվյալների վերաբերյալ: Բացի այդ, հրապարակվող պաշտոնական թվերում որևէ հիշատակում չկա Արցախյան երկրորդ պատերազմում Բաքվի ներգրաված վարձկանների շրջանում կորուստների մասին:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ