Ադրբեջանի պաշտպանության նախարարն ու ԱՄՆ ՊՆ պաշտոնյան քննարկել են ռազմական գործակցության զարգացման հեռանկարները

3.06.2023 - 12:41 դիտում

Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պաշտպանության նախարարի քաղաքական հարցերով տեղակալ Քոլին Քալի հետ: Կողմերը քննարկել են ռազմական գործակցության զարգացման հեռանկարները։

Նշվում է, որ զրույցը տեղի է ունեցել ամերիկյան կողմի նախաձեռնությամբ։ Պաշտոնյաները մտքեր են փոխանակել նաև երկկողմ հարաբերությունների, տարածաշրջանում զարգացումների և անվտանգային հարցերի շուրջ։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ