Ադրբեջանի միակողմանի գործողությունները վնաս են հասցնում միջպետական հարաբերություններին. Ֆրանսիայի ԱԳՆ

Աննա Կոստանյան 17.04.2024 - 11:21
17.04.2024 - 11:21 դիտում

Ֆրանսիան հետ է կանչել Ադրբեջանում իր դեսպանին՝ խորհրդակցությունների նպատակով։ Ֆրանսիայի արտգործնախարարության հաղորդմամբ՝ պատճառը Ադրբեջանի միակողմանի գործողություններն են, որ վնաս են հասցնում միջպետական հարաբերություններին։

Նախագահ Էմանուել Մակրոնը ընդունել է դեսպան Անն Բուայոնին, ափսոսանք հայտնել Ադրբեջանի գործողությունների կապակցությամբ և ցանկություն հայտնել լսելու ադրբեջանական կողմի պարզաբանումը։

Պաշտոնական Փարիզի հաղորդագրության մեջ նշվում է, որ Ֆրանսիան վերահաստատում է աջակցությունը Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորմանը՝ հարգելով միջազգային իրավունքը և երկու երկրների տարածքային ամբողջականությունը։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ