Ադրբեջանի հետ պետք է գնալ երկխոսության, ստեղծված իրավիճակում պետք չէ օդով թռնել․ Սամվել Բաբայան

Աստղիկ Խաչատրյան 26.07.2023 - 23:53
26.07.2023 - 23:53 դիտում

Ռուսներից կախված չէ, առաջին հերթին Ադրբեջանը պետք է թույլ տա, որ բեռը մտնի տարածք, թույլ չի տալու, քաղաքականությունը շատ հստակ է։ Այս մասին Հ1-ին տված հարցազրույցում ասաց Արցախի անվտանգության խորհրդի նախկին քարտուղար, Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանը՝ անդրադառնալով Արցախի համար այսօր Հայաստանից ուղարկված հումանիտար բեռի թեմային։

Բեռը դեռևս չի տեղափոխվել Արցախ, Կոռնիձորում է, քանի որ ադրբեջանական կողմը թույլ չի տալիս։

Ինչ վերաբերում է Ստեփանակերտ-Բաքու երկխոսությանը, ապա Բաբայանն ասաց, որ Ադրբեջանի հետ պետք է գնալ երկխոսության․ «Ստեղծված իրավիճակում պետք չէ օդով թռնել, պետք է իջնել գետնին ու գիտակցել, որ իշխանությունը պատասխանատվություն է կրում, ես կլինեմ թե դուք։ Պետք է կարողանալ սկսել բանակցությունները։ Փաստաթուղթը պատրաստ է, մի ամբողջ 15-20 հատ քայլերից, որ երկկողմանի՝ և՛ Աղդամի կողմից, և՛ Գորիսի կողմից հնարավորություն ստեղծել, առևտուր ստեղծել և այլ խնդիրներին մի փաթեթով լուծում տալ»։

«Ես ադրբեջանցու հետ ապրել եմ իմ ջահել կյանքը՝ 25-26 տարեկան։ Ես գիտեմ՝ ինչ է, գիտեմ՝ ինչից են խոսում։ Հիմա երիտասարդ են, չեն հասկանում, փորձեր են անում։ Դե թող անեն, ո՞վ է խանգարում, մի ամիս էլ, մի 20 օր էլ դիմացեք, հետո՞»,- նշեց Արցախի ԱԽ նախկին քարտուղարը՝ նկատի ունենալով Արցախի համար պայքարի կոչ անողներին։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ