Ադրբեջանի կողմից Ստեփանակերտի հրռիթակոծությունից զոհվածները եղբայրներ են ու նրանց տատիկը

Աննա Կոստանյան 6.11.2020 - 13:01
6.11.2020 - 13:01 դիտում

Ադրբեջանական զինված ուժերի կողմից նոյեմբերի 5-ի լույս 6-ի գիշերվա ընթացքում Ստեփանակերտի ինտենսիվ հրթիռակոծության հետևանքով զոհված երեք խաղաղ բնակիչները երիտասարդ եղբայրներ են` Արկադի և Էրիկ Արսենի Հախումյաններն ու նրանց տատը՝ Սվետլանան:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցը, հարազատները պատմել են, որ դեպքը տեղի է ունեցել գիշերվա ժամը 2-ի սահմաններում: Թշնամական հրթիռն ամբողջությամբ ավերել է առանձնատունը: Եղբայրներն այցելել էին 80-ամյա տատին, որն անկողնային հիվանդ է եղել: Առավոտյան նկարահանման պահին փրկարարները դեռևս շարունակում էին որոնողափրկարարական աշխատանքերը:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ