Ադրբեջանի կողմից ՀՀ սահմանների ոտնահարումը վտանգավոր և ագրեսիվ գործողություն է. կանադացի սենատոր

Աննա Կոստանյան 15.05.2021 - 17:11
15.05.2021 - 17:11 դիտում

Կանադացի սենատոր Լեո Հուսակոսը Հայաստանի հետ սահմանին Ադրբեջանի գործողությունները որակել է վտանգավոր և ագրեսիվ: Այս թեմայով նա գրառում է կատարել Թվիթերի իր միկրոբլոգում:

«Հայաստանի ինքնիշխան տարածքի՝ ադրբեջանական զինված ուժերի կողմից ոտնահարումը վտանգավոր և ագրեսիայի անօրինական գործողություն է, ինչը կայուն վտանգ է ներկայացնում, որի հետ հայ ժողովուրդը շարունակում է առերեսվել: ժողովրդավարական երկրները պետք է Հայաստանի կողքին լինեն»,- գրել է կանադացի սենատորը:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ