Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շրջափակումն աններելի հումանիտար ճգնաժամ է առաջացրել. կոնգրեսական

17.12.2022 - 15:59 դիտում

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ Թոմ Մաքքլինթոկը Twitter-ի իր միկրոբլոգում անդրադարձել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի փակմանը:

«Ադրբեջանի կողմից Արցախը (Լեռնային Ղարաբաղը) Հայաստանին կապող միակ ճանապարհի շրջափակումն աններելի հումանիտար ճգնաժամ է առաջացրել։ Ես խստորեն դատապարտում եմ անարդար ագրեսիայի այս գործողությունը: Միացյալ Նահանգները պետք է Ադրբեջանին պատասխանատվության ենթարկի»,- գրել է կոնգրեսականը։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ