Ադրբեջանի կողմից Արցախի ղեկավարների ձերբակալությունը ուղերձ է հայ բնակիչներին՝ հաջորդը դուք եք. կոնգրեսական Շերման

Աննա Կոստանյան 28.09.2023 - 17:20
28.09.2023 - 17:20 դիտում

Մեր աչքի առաջ տեղի են ունենում Արցախի էթնիկ զտումներ. հայերը լքում են ավելի քան 2000 տարվա իրենց տունը։ Ադրբեջանի կողմից Արցախի ղեկավարների ձերբակալությունը ուղերձ է հայ բնակիչներին՝ հաջորդը դուք եք. այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է կոնգրեսական Բրեդ Շերմանը:

«Ռուբեն Վարդանյանը (Արցախի նախկին պետնախարար) և բոլոր անարդարացիորեն ձերբակալվածները պետք է ազատ արձակվեն: Բայդենի վարչակազմը պետք է հրապարակայնորեն ասի Ադրբեջանին՝ կա՛մ հիմա վերջ տվեք այս ամենին, կա՛մ բախվեք պատժամիջոցների:

Անցյալ շաբաթ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ Քրիս Սմիթը և ես ներկայացրինք 5686 բանաձևը, որը պատժամիջոցներ է սահմանում Ադրբեջանի նկատմամբ՝ Արցախում իր ռազմական հանցագործությունների համար: 21-րդ դարն է. Միացյալ Նահանգները չի կարող աչք փակել էթնիկ զտումների վրա», – գրել է Շերմանը:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ