Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները Արցախում խախտել են հրադադարը՝ կիրառելով հրաձգային զենքեր

Աստղիկ Խաչատրյան 10.03.2023 - 20:53
10.03.2023 - 20:53 դիտում

Այսօր՝ ժամը 19։10-19։40-ն ընկած ժամանակահատվածում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները շփման գծի հյուսիսային ուղղությամբ խախտել են հրադադարը՝ կիրառելով հրաձգային զենքեր։ Այս մասին հայտնում են Արցախի ՊՆ մամուլի ծառայությունից:

Հրադադարի խախտման հետևանքով հայկական կողմից տուժածներ չկան։

Հրադադարի խախտման մասին հաղորդվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը։

Ներկայումս իրավիճակը շփման գծում հարաբերականորեն կայուն է։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ