Ադրբեջանի ԶՈւ-ն փորձել է ինժեներական աշխատանքներ կատարել Վերին Շորժայի սահմանային հատվածում. ՊՆ

Աննա Կոստանյան 7.06.2021 - 14:46
7.06.2021 - 14:46 դիտում

Հունիսի 7-ի առավոտյան հայ-ադրբեջանական սահմանագծի՝ Գեղարքունիքի մարզի Վերին Շորժա գյուղի սահմանային հատվածում ադրբեջանական զինված ուժերը հերթական անգամ փորձել են ինժեներական աշխատանքներ կատարել։ Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից:

Աշխատանքներն անհապաղ դադարեցնելու և ինժեներական տեխնիկան հեռացնելու պահանջով հայկական ստորաժաբանումներն իրականացրել են հակազդման գործողություններ, ինչից հետո աշխատանքները դադարեցվել են, տեխնիկան հեռացվել է սահմանի ադրբեջանական հատված։

Տեսանյութը՝ «Զինուժ Մեդիայի»:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ