Ադրբեջանի ԶՈւ-ն կրակ է բացել Արցախի Սարուշեն համայնքի դաշտերում աշխատող կոմբայնի ուղղությամբ

Աննա Կոստանյան 7.09.2023 - 13:00
7.09.2023 - 13:00 դիտում

Սեպտեմբերի 7- ին, ժամը 12:10-ի սահմաններում ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները կրակ են բացել Արցախի Սարուշեն համայնքի դաշտերում աշխատող կոմբայնի ուղղությամբ:

Ինչպես հայտնում են ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունից, հայկական կողմից կորուստեր չկան:

Խախտման վերաբերյալ համապատասխան տեղեկատվություն է տրամադրվել ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ